Հարավային Ամերիկայի պետությունների առաջնորդներն իրենց զորակցությունն են հայտնել նախագահ Մորալեսին
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը սպառնացել է փակել երկրի մայրաքաղաք Լա Պասում գտնվող ԱՄՆ-ի դեսպանությունը:
Այս մասին Մորալեսն ասել է Հարավային Ամերիկայի պետությունների առաջնորդների հանդիպման ընթացքում, որոնք ժամանել էին Բոլիվիա՝ հայտնելու համար իրենց զորակցությունը նախագահ Մորալեսին, որի օդանավը Եվրոպայում ստիպել էին վայրէջք կատարել՝ կասկածելով, որ ԱՄՆ-ի ԱԱԾ-ի գաղտնի տեղեկությունները բացահայտած Էդվարդ Սնոուդենը կարող է լինել նախագահական օդանավում:
Բոլիվիայի Քոչաբամբա քաղաքում Մորալեսի հետ հանդիպած Արգենտինայի, Էկվադորի, Սուրինամի, Ուրուգվայի և Վենեսուելայի նախագահները պահանջել են, որ Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան ներողություն խնդրեն՝ հրաժարվելու համար Բոլիվիայի ղեկավարի օդանավի անցումն իրենց երկրների օդային տարածքով:
Նախագահ Մորալեսը մեղադրել է Վաշինգտոնին՝ Եվրոպական երկրների նկատմամբ իր օդանավի անցումը չթույլատրելու հարցում ճնշում գործադրելու համար: Բոլիվիայի նախագահին տեղափոխող օդանավը ստիպել էին վայրէջք կատարել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի օդանավակայանում: Ավստրիայի իշխանությունները, համոզվելուց հետո, որ Սնոուդենը չէր գտնվում օդանավում, չորեքշաբթի օրը թույլատրել էին Ռուսաստանի Բոլիվիա վերադարձող նախագահ Մորալեսին շարունակել ճանապարհը:
Հարավամերիկյան պետությունների ղեկավարները նախատեսում են նոր հանդիպում անցկացնել Ուրուգվայում հուլիսի 12-ին՝ հարցի շուրջ լրացուցիչ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Էդվարդ Սնոուդենն այս ընթացքում շարունակում է հեռու մնալ հասարակության ուշադրությունից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում և ջանքեր է գործադրում քաղաքական ապաստան ստանալու համար: Այս նպատակով նա արդեն դիմել է մեկ տասնյակից ավելի պետություններին: