Բայդենն իր այցով նախատեսում է ազդանշան ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս կողմից Ուկրաինայում միջամտության կապակցությամբ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ժամանել է Եվրոպա՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրականությունը քննարկելու նպատակով:
Բայդենն իր այցով, բացի այդ, նախատեսում է ազդանշան ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս կողմից Ուկրաինայում միջամտության կապակցությամբ:
ԱՄՆ-ի փոխնախագահը երեքշաբթի օրը Վարշավայում հանդիպում կանցկացնի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ:
Ջո Բայդենը, բացի այդ, առանձին հանդիպում կանցկացնի Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ:
Լիտվա կայանալիք այցի ընթացքում Բայդենը կհանդիպի այս երկրի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի և Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ:
ՆԱՏՕ-ի հետ դաշնակիցների հանդիպումներն անցկացվում են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի նկատմամբ զբաղեցրած դիրքորոշումից հրաժարվելուն ուղղված արշավի շրջանակներում:
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանը սևծովյան շրջանում առաջացրել է հակամարտությունների մի ամբողջ շղթա, որոնց պատճառն են Խորհրդային Միությունը Արևմուտքի հետ նախկին սահմաններում վերականգնելուն ուղղված նախագահ Պուտինի նպատակները:
Նախագահ Բեսեսկուն «Ասոշիեյթի Փրես» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռումինիայի հարևանությամբ գտնվող Մոլդովան կանգնել է մեծ վտանգի առջև:
«Եթե նայեք քարտեզին, ապա կտեսնեք սառեցված հակամարտությունների մի ամբողջ շղթա. դրանք կարող են պայթել ցանկացած ժամանակ», - ասել է Ռումինիայի նախագահը՝ նկատի ունենալով Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում առկա սառեցված հակամարտությունները: