Կյանքից հեռացավ ԱՄՆ-ի նշանավոր դիվանագետ և մամուլի խոսնակ Բարրի Զորթյանը

Կյանքից հեռացավ ԱՄՆ-ի նշանավոր դիվանագետ և մամուլի խոսնակ Բարրի Զորթյանը

«Լոս Անջելես Թայմս» օրաթերթում հրապարակված մահախոսանակի համաձայն, Զորթյանն իրեն նկարագրում էր որպես կենդանի մնացած ԱՄՆ-ի վերջին այն դիվանագետների և ռազմական առաջնորդների խմբի ներկայացուցիչ, որոնց կողմից կայացված որոշումներն են ձեւավորել Վիետնամում տեղի ունեցած իրադարձությունները:

Զորթյանը ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 8-ին Թուրքիայի Քութահյա քաղաքում։ Նրա ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է ԱՄՆ:

1941 թվականին Բարրի Զորթյանն ավարտել է Յեյլի համալսարանը, ապա ծառայել որպես խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի ծովային հետևակի հրետանու սպա: Իրավաբանի կոչում նրան շնորհվել է նաև Նյու Յորքի համալսարանի կողմից:

«Սի-Բի-Էս» ընկերության ռադիոկայանում աշխատելուց հետո Զորթյանը 13 տարի աշխատել է «Ամերիկայի Ձայն»-ում, ինչից հետո անցել է աշխատանքի ԱՄՆ-ի արտգործնախարարությունում` կատարելով այցեր Հնդկաստան և Վիետնամ:

1964 թվականին ԱՄՆ-ի տեղեկատվական գործակալության այնժամյա տնօրեն Եդվարդ Մուրոուն Զորթյանին նշանակել էր ԱՄՆ-ի հասարակության հետ կապերի ընդհանուր գրասենյակի ղեկավար:

Բարրի Զորթյանը աշխատել է որպես Հարավային Վիետնամում ԱՄՆ-ի երեք դեսպանի, ինչպես նաև Հարավային Վիետնամում ԱՄՆ-ի զինուժի հրամանատարի մամուլի և լրատվամիջոցների հետ կապերի խորհրդական: