Բազմաթիվ դիակներ հայտնաբերվել են շենքի մուտքերի և աստիճանավանդակների փլատակների տակ
Բանգլադեշում երկու շաբաթ առաջ տեղի ունեցած կարի արտադրամասի շենքի փլուզման զոհերի թիվը գերազանցել է հազարը:
Բանգլադեշի մայրաքաղաք Դակայի մոտակայքում փրկարար աշխատանքները ղեկավարող բանակի պաշտոնյաներից մեկի համաձայն, «հսկայական թվով մարմիններ» են հայտնաբերվել շենքի մուտքերի և աստիճանավանդակների փլատակների տակ:
Բրիգադային գեներալ Սիսիքուլ Ալամի համաձայն, «բետոնե յուրաքանչյուր պանելը տեղաշարժելուց հետո հայտնաբերվում էին բազմաթիվ դիակներ»:
Բանգլադեշի իշխանությունների համաձայն, շենքի փլուզմանը նպաստել էր այն հանգամանքը, որ կառույցի տանիքին տեղադրված էր եղել մի քանի գեներատոր, սակայն կառույցը նախատեսված չէր նման սարքավորումների համար:
Դակայի մոտակայքում տեղի ունեցած աղետի կապակցությամբ ձերբակալվել է առնվազն ինը մարդ: Կարի հինգ արտադրամաս պարունակող շենքի ապրիլի 24-ին տեղի ունեցած փլուզումից հետո պետական մարմինները, ելնելով անվտանգության նկատառումներից, փակել են երկրում գործող կարի 18 արտադրամաս: