Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ուսանողների կողմից մահմեդական գլխաշոր կրելու պաշտոնական արգելքի դեմ հանդես եկողների ցույցը:
Բաքվում կրթության նախարարության մոտակայքում ուրբաթ օրը հավաքվել է արգելքի դեմ հանդես եկող մի քանի հարյուր ցուցարար:
Մահմեդական ակտիվիստների և ցուցարարներին ցրող ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում ձերբակալվել է մեկ տասնյակից ավելի մարդ:
Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովը սատարել է մահմեդական գլխաշոր կրելու պաշտոնական արգելքը` ասելով, որ այն ուսանողուհիների հագուստի կանոնակարգի մաս չի կազմում: