«Amnesty International». «Ադրբեջանի իշխանությունները ճնշում են գործադրում ակտիվիստների նկատմամբ»

آسٹریلیا اور زمبابوے۔۔تصاویر

«Ադրբեջանի իշխանությունները, այս երկրում շաբաթ օրը կայանալիք բողոքի ցույցերի նախօրեին, բռնություններ են գործադրում ընդդիմության ակտիվիստների նկատմամբ»:

Այս հաղորդագրությունն ուրբաթ օրը հրապարակել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի համաձայն երկրի իշխանությունները ձերբակալել են «Facebook» սոցիալական կայքի միջոցով կազմակերպվող բողոքի ցույցի 11 կազմակերպիչների:

Ադրբեջանի ոստիկանությունը կասեցրել էր նման մի ցույց մարտի 11-ին` ձերբակալելով առնվազն 25 մարդ և բռնի կերպով ցրելով Բաքվի կենտրոնում հավաքված ցուցարարներին:

«Amnesty International»-ը «դաժան» է անվանել ակտիվիստների նկատմամբ գործադրվող «կանխարգելիչ» միջոցառումները և կոչ արել կառավարությանը և նախագահ Իլհամ Ալիևին դադարեցնել խոսքի ազատության ոտնահարումը: