Ձնահոսք Պակիստանում. 1ՕՕ զինվորական անհետ կորած է


Պակիստանում սկսված ձնահոսքի հետեւանքով Հիմալայան սառցադաշտերից մեկի վրա գտնվող ռազմական հենակետում ավելի քան 1ՕՕ զինվորական է մնացել ձյան հաստ շերտի տակ։

Բնական աղետը տեղի է ունեցել Սիաչենի սառցադաշտերի շրջանում, որոնք հայտնի են ՝՝աշխարհի ամենաբարձրադիր ճակատամարտի վայր՛՛ անվանումով։


Աղետի վայրում փրկարական աշխատանքներ են սկսվել, որոնց մասնակցում են մեծաթիվ ուղղաթիռներ, շներ ու զինվորականներ։
Պակիստանի զինված ուժերի հրամանատարությունն ասում է, թե առայժմ չունի հավաստի տվյալներ բոլոր զինվորականների մասին։
Այս հատվածում են գտնվում նաեւ Հնդկաստանին պատկանող զինվորական հենակետեր ու երկու կողմերի միջեւ ժամանակ առ ժամանակ տեղի եւ ունեցել բախումներ։ Սակայն այստեղ շատ ավելի մեծաթիվ մարդիկ են զոհվել բնակլիմայական ծանր պայմանների, որքան ռազմական բախումների պատճառով։