«Վիքիլիքս»-ի հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Վիքիլիքս»-ի հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Մեծ Բրիտանիայի դատարաններից մեկը «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ազատ է արձակել գրավի դիմաց:

Գրավի չափը կազմում է 315 հազար դոլար (200 հազար բրիտանական ֆունտ):

«Բի-Բի-Սի» հեռուստաընկերությունը երեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն գրավի պայմանների համաձայն Ասանժը պետք է էլեկտրոնային ապարանջան կրի և հետևի նախատեսված պարետային ժամի կանոններին:

Ավստրալիայից իր որդուն ավելի մոտ գտնվելու համար Մեծ Բրիտանիա ժամանած Քրիտստին Ասանժը տարածել է Լոնդոնի Վանդսվորթ բանտում Ջուլիանի հետ զրույցի ժամանակ գրանցված հաղորդագրությունը:

Ջուլիան Ասանժը հայտնել է, որ պատշաճ է համարում իր կայքում ԱՄՆ-ի կառավարության հազարավոր գաղտնի փաստաթղթերի հրապարակման հանգամանքը:

«Վիքիլիքս»-ի հիմնադիրն անցյալ շաբաթվանից գտնվում է բրիտանական բանտում` Շվեդիայի կողմից ձերբակալության հրամանագրի հիման վրա, որտեղ նա գտնվում է հետախուզության մեջ: