Ուկրաինայի ընդդիմությունը պահանջել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը
Եվրամիության արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը «նախատեսում է ստորագրել» Եվրամիության հետ առևտրի և համագործակցության մասին համաձայնագիրը, որի ստորագրումը նա մերժել էր անցյալ ամիս:
Այս հայտարարությամբ ԵՄ-ի հանձնակատարը հանդես է եկել Բրյուսելում Ուկրաինայի նախագահի հետ անցկացված բանակցություններից հետո:
Հանձնակատար Էշթոնի համաձայն, «ակնհայտ է», որ կարճաժամկետ տնտեսական և ֆինանսական այն խնդիրները, որոնց դեմ առ դեմ կանգնած է այժմ Ուկրաինան, հնարավոր է լուծել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով, քանի որ դրա արդյունքում Եվրամիության կողմից նոր ներդրումներ կկատարվեն Ուկրաինայում:
Եվրամիության հետ ինտեգրմանը կողմ հանդես եկող Ուկրաինայի ընդդիմությունն այս ընթացքում շարունակում է բողոքի ցույցերը:
Ուկրաինայի ոստիկանության կողմից ցուցարարներին ուժի կիրառմամբ ցրելու հաջողությամբ չավարտված գործողություններից հետո ոգևորված ցուցարարներն պահանջել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը:
Բողոքի ցույցի մասնակիցներն ավելի վաղ պահանջում էին միայն երկրի վարչապետի և նախարարների խորհրդի հրաժարականը, սակայն Կիևի Անկախության հրապարակում ոստիկանության կողմից ցուցարարների ցրելու նպատակով իրականացված գործողություններից հետո ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ փոխզիջումների գնալ արդեն չեն նախատեսում:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախօրեին հակակառավարական ցուցարարների դեմ կիրառված դաժանությունները դատապարտել են ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրները:
ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների օգնականները տեղեկացրել են, որ օրենսդիրների գրասենյակների աշխատողների մակարդակով անցկացում են քննարկումներ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Ուկրաինայում տեղի ունեցող խռովություններին արձագանքելու եղանակների մասին, այդ թվում՝ «Մագնիտսկիի օրենքի» նման եղանակով, որով մարդու իրավունքների խախտումներ թույլ տված Ռուսաստանի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Միացյալ Նահանգներ և սառեցվել են ԱՄՆ-ում վերջիններիս ակտիվները: