ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձևի քննարկումը չի կայացել:
Կան որոշ հույսեր, որ հարցը կդրվի քվեարկության Ներկայացուցիչների պալատում հինգշաբթի օրն անցկացվելիք նիստի ժամանակ։
Որոշ տեղեկությունների համաձայն, մինչև հունվարի սկզբին նոր Կոնգրեսի աշխատանքները, ներկա Ներկայացուցիչների պալատը կարող է անցկացնել ևս մեկ նիստ Սուրբ Ծննդյան ու Նոր Տարվա տոների միջև ընկած ժամանակահատվածում։