Ազգային ժողովի խոսնակի համաձայն, Հայատանում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել
«Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա հինգշաբթի ուշ երեկոյան անհայտ ոճրագործի
կողմից կրակոց է արձակվել, որի հետևանքով նա վնասվածքներ է ստացել կրծքի շրջանում»:
Այս մասին, ըստ «Ասոշիեյթիդ Փրես» գործակալության, հաղորդել են Հայաստանի իշխանությունները, որոնց համաձայն Հայրիկյանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել Երևանում վերջինիս տան մոտ՝ կեսգիշերի կողմերը: Կրակոցները լսել էր հարևաններից մեկը, որը և կանչել էլ օգնության, որից հետո ժամանել էին ոստիկանության ծառայողները:
Պարույր Հայրիկյանը, որը Հայաստանում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ութ թեկնածուներից մեկն է, տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է: Հայաստանի ոստիկանությունը սկսել է զինյալի որոնման աշխատանքները:
Երևանի կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արա Մինասյանը հաստատել է, որ 63-ամյա Հայրիկանը բուժում է ստանում հրազենային կրակոցի հետևանքով ստացած վնասվածքից, և նրա վիճակը կայուն է:
Պարույր Հայրիկյանին հիվանդանոցում այցելած Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե նախագահական թեկնածուի դեմ ուղղված հարձակումը երկրում ընտրությունների անցկացումը ձախողելու նպատակ է հետապնդում: Աբրահամյանն ասել է, թե քվեարկությունը կարող է հետաձգվել, սակայն Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հրաժարվել է նման հնարավորության շուրջ որևէ մեկնաբանություններ տալուց: