Հայաստանի նախագահը կմասնակցի Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին

Այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նախագահ Սարգսյանի երկկողմ ձևաչափով հանդիպումներ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ-ի Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաև նախագահ Սարգսյանի երկկողմ ձևաչափով հանդիպումներ: