«ՄԱԶԾ–ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հնարավոր տեղափոխումը Թուրքիա անբարենպաստ և անհավասար պայմաններ կստեղծի տարածաշրջանի երկրների համագործակցության խնդրում»
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նամակով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան-Կի Մունին, որով իրենց մտահոգությունն են արտահայտել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի Բրատիսլավայից Ստամբուլ նախատեսվող տեղափոխման կապակցությամբ` համարելով այս քայլը անտրամաբանական և ոչ նպատակահարմար:
Նամակում, որը ստորագրվել է հայաստանյան 15 հասարակական կազմակերպությունների ղեկավարների կողմից, ասված է, որ Հայաստանի հասարակությունը խորապես մտահոգված է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակը Բրատիսլավայից Թուրքիայի Ստամբուլ քաղաք տեղափոխելու ծրագրի կապակցությամբ:
«Այդ մտահոգությունը պատճառաբանված է, դրանք սուբյեկտիվ չեն և մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, մեր պարտքն ենք համարում տեղյակ պահել Ձեզ և ՄԱԿ-ի անդամ երկրներին մեր երկրի հասարակության մտահոգության պատճառները», - ասված է նամակում, որտեղ թվարկվում են Թուրքիայում հայերի և ազգային այլ փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը և հանցավոր այլ արարքները:
«Մենք համոզված ենք, որ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը և ՄԱԿ-ի անդամ երկրները լուրջ են վերաբերում մարդկության և իր քաղաքացիների նկատմամբ իրականացրած ագրեսիան չդապարտող Թուրքիայի ներկայիս իշխանությունների պահվածքը և գիտակցում են, որ ՄԱԶԾ–ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հնարավոր տեղափոխումը Թուրքիա կտրուկ կնվազեցնի նրա գործունեության արդյունավետությունը, անբարենպաստ և անհավասար պայմաններ կստեղծի տարածաշրջանի երկրների համագործակցության խնդրում», - նշում են նամակի հեղինակները՝ հավելելով. «Մենք հասկանում ենք, իհարկե, որ Թուրքիայի կողմից ՄԱԶԾ-ին հատկացվող ֆինանսական աջակցությունը կարևոր նշանակություն ունի, բայց հույս ունենք, որ ՄԱԿ-ը կշարունակի առաջնորդվել արդարադատության, մարդու իրավունքների և արդարության գաղափարների սկզբունքներով` ստորադասելով ֆինանսականը: Վերջ ի վերջո ՄԱԶԾ-ին Թուրքիայից հատկացվող ֆինանսական ներդրումը չի կարող հավասարակշռել այդ երկրի քաղաքականությունից բխող հետևանքների ֆինանսական ծախսերը, այդ թվում` ՄԱԿ-ի կողմից փախստականներին տրամադրվող օգնությունը»:
«Հուսով ենք, որ ՄԱԿ-ը հարազատ կմնա իր իսկ սկզբունքներին և հաշվի կառնի վերոհիշյալ ռիսկերն ու խոչընդոտները ՄԱԶԾ-ի Եվրոպական տարածաշրջանային կենտրոնը Թուրքիա տեղափոխելու դեպքում», - շեշտվում է նամակում:
«Սույն մտահոգությունները ամփոփել և ներկայացնում են ՀՀ-ում գործող այն հասարակական կազմակերպությունները, որոնք ակտիվորեն համագործակցում են ՄԱԿ-ի կառույցների հետ: Սակայն այն արտահայտում է երկրի բնակչության և հասարակական կազմակերպությունների ճնշող մեծամասնության տեսակետը», - եզրափակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան-Կի Մունին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուղղված նամակը: