Նյույորքյան այցի ընթացքում Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, մտքեր է փոխանակել ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ
Հայաստանի արտգործնախարար Էդրվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 26-ին մեկնարկեց աշխատանքային այցելությունը Նյու-Յորք։
«Էդվարդ Նալբանդյանի օրակարգի առաջին կետը ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և Արևելյան գործընկերության նախաձեռնության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցությունն էր։ Հանդիպման ընթացքում արծարծվեցին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները» - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ։
ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ըստ հաղորդագրության, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրել է «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան»։
Նույն օրը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏԾՀ) նախագահության շրջանակներում Նյու–Յորքում անցկացվել է ՍՏԾՀ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարում էր կազմակերպությունը նախագահող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության Էդվարդ Նալբանդյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015 թվականների Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության և տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։ Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև այս տարվա հոկտեմբերի 4-ին Երևանում կայանալիք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին», - ասված է հաղորդագրության մեջ։
Էդվարդ Նալբանդյանը նյույորքյան իր այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։ Հանիդպման ընթացքում, զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերի, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Արտգործնախարար Նալբանդյանի և Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էնվեր Հոջայի միջև հանդիպման ժամանակ վերջինս Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց ԵՄ-ի հովանու ներքո Սերբիայի հետ հաշտեցման գործընթացը։
Կոսովոյի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ թեև Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:
Էնվեր Հոջայը, ըստ հաղորդագրության, երախտագիտություն է հայտնել Կոսովոյում հայ խաղաղապահների ծառայության համար։