Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքային կառույցների անդամներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր և բարձրաստիճան այլ հյուրեր
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում անցկացվել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 22-րդ ամյակին:
Նախօրեին անցկացված միջոցառմանը, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության, մասնակցել են ԱՄՆ-ի հասարակական-քաղաքական շրջանակների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ամերիկահայ համայնքային կառույցների անդամներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, ԱՄՆ-ի տարբեր գերատեսչությունները ներկայացնող պաշտոնյաներ դիվանագետներ և ռազմական կցորդներ: