Ամերիկայի հայկական համագումարը հորդորել է նախագահ Օբամային հաստատել Հայոց ցեղասպանության փաստը

Ամերիկայի հայկական համագումարն այսօր տարածել է հաղորդագրություն, որտեղ կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հաստատել Հայոց ցեղասպանության փաստը:

Հաղորդագրությունում նշվել է, որ նախագահ Օբաման, Հրեական ողջակիզման՝ Հոլոսքոստի հիշատակի ԱՄՆ-ի ազգային թանգարանում այսօր ունեցած իր ելույթի ընթացքում ասաց, որ «զանգվածային դաժանությունների և ցեղասպանության կանխումը Միացյալ Նահանգների բարոյական հիմնական պատասխանատվությունն ու ազգային անվտանգության հիմնական շահն է»:

«Վաղը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրը, նախագահ Օբաման ունի, կատարելով Հայոց ցեղասպանությունը հաստատելու իր պարտավորությունը, այս ուղերձն առաջ տանելու կարևոր հնարավորություն», - ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում: