Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին է նամակով դիմել «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Հյու Ուիլյամսոնը
Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին է նամակով դիմել «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Հյու Ուիլյամսոնը, որտեղ վերջինս պահանջում է հետաքննություն անցկացնել Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ վերջերս կիրառված բռնությունների մասին ստացված հաղորդագրությունների շուրջ:
«Human Rights Watch» կազմակերպության պաշտոնական կայքում նախօրեին հրապարակված հաղորդագրության մեջ նշված է, որ նամակը Շահինյանին ուղարկվել է սեպտեմբերի 5-ին՝ էլեկտրոնային փոստով:
«Ցանկանում եմ արտահայտել իմ մտահոգությունը Երևանի կենտրոնում 2013 թվականի օգոստոսի 24-ին անցկացված խաղաղ ցույցի ցրման ժամանակ ձերբակալված ցուցարարներից մեկին ծեծի ենթարկելու մասին ստացված հաղորդագրության կապակցությամբ: Տեղեկատվություն ենք հայցում այս մեղադրանքների հետաքննության հետ կապված բոլոր քայլերի կապակցությամբ և պահանջում, որ իշխանությունները պատասխանատվության բերեն ցուցարարին ծեծած իրավապահ մարմնի ծառայողին», - ասված է իրավապաշտպան կազմակերպության նամակում:
Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետին հղված նամակում
Ուիլյամսոնը հիշեցնում է, որ 2013 թվականի օգոստոսի 24-ին 50-ից 60 մարդ՝ տեղի բնակիչներ և ակտիվիստներ, բարձրահարկ շենքի կառուցման դեմ ուղղված բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի թաղամասերից մեկում: Շինհրապարակի մոտակայքում գտնվող հիմնական պողոտաներից մեկը ցուցարարների կողմից արգելափակվելուց հետո ոստիկանության ծառայողները ձերբակալել էին ցույցի առնվազն 26 մասնակից:
Ըստ Ուիլյամսոնի, ձերբակալված ցուցարարներից մեկը, 36-ամյա Արգիշտի Կիվիրյանը հայտնել էր «Human Rights Watch»-ին, որ Հայաստանի ոստիկանության ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել ոստիկանության բաժանմունք իրեն տեղափոխող մեքենայի մեջ: Կիվիրյանի համաձայն, ոստիկաններից մեկի կողմից հասցրած հարվածների պատճառով նա մի պահ չէր կարող շնչել:
Կիվիրյանը հայտնել էր «Human Rights Watch»-ին, որ երբ նրան բերել էին ոստիկանության Արաբկիրի տարածքային բաժանմունք, քթից արյունն այնքան ուժեղ էր հոսում, որ նա չէր կարող բարձրանալ ոստիկանության բաժանմունքի աստիճաններով: Նրա համաձայն, ոստիկանության ծառայողները իրեն թողել էին մայթին՝ վերահսկողության տակ: Կիվիրյանն ապա զանգահարել էր իր փաստաբան Լուսինե Սահակյանին, որը, ժամանելով մի քանի րոպե անց և տեսնելով տուժածին հասցրած վնասվածքները, պահանջել էր հիվանդանոց տեղափոխել Կիվիրյանին: Ոստիկանության ծառայողները սկզբից մերժել էին փաստաբանի պահանջը, սակայն, երբ փաստաբանը բժիշկ էր հրավիրել՝ Կիվիրյանին զննելու համար, ոստիկանության ծառայողները թույլատրեցին տեղափոխել նրան մոտակա հիվանդանոց, որտեղ տուժածի վիճակը հաջողվել էր կայունացնել, իսկ բժիշկը հնգօրյա անկողնային ռեժիմ էր նշանակել նրան:
Կիվիրյանն ու իր փաստաբան Սահակյանը, ըստ հաղորդագրության, բացատրագիր էին ներկայացրել երկրի ոստիկանությանը, իսկ երկու օր անց բողոք ներկայացրել Հայաստանի հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով հարուցել քրեական հետաքննություն ծեծի փաստով և անցկացնել դատաբժշկական փորձաքննություն:
Փորձաքննությունն անցկացվել էր չորս օր անց, օգոստոսի 29-ին, և փաստաբան Սահակյանը տեղեկացրել էր «Human Rights Watch»-ին, որ մինչ այդ Կիվիրյանի ստացած կապտուկների մեծ մասն անցել էր, իսկ հիվանդանոցի գրառումներում նշված չէր, որ Կիվիրյանը որևէ լուրջ վնասվածքներ էր ստացել:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, փաստաբան Սահակյանը հայտնել է, որ ոստիկանության ծառայողների վարքը հետաքննելու փոխարեն Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել իր պաշտպանյալի դեմ Հայաստանի քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանության ծառայողների դեմ բռնություններ գործադրելու մեղադրանքներով: «Human Rights Watch»-ի համաձայն, Կիվիրյանին մեղադրել են ոստիկանության ծառայողին ծեծի ենթարկելու մեջ, ինչը Կիվիրյանը հերքում է:
Արգիշտի Կիվիրյանը «Human Rights Watch»-ին հայտնել է նաև, որ իշխանությունները երկու անգամ հարցաքննության են կանչել իրեն, սակայն երկու անգամ էլ հարցաքննությունը հետաձգվել էր՝ տարբեր պատճառներով:
«Հայաստանը կողմ է ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այնպես էլ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի, և ստանձնել է պարտավորություն ցանկացած պարագայում զերծ մնալ արգելված վատ վերաբերմունքից: Կառավարությունը, բացի այդ, պարտավոր է հետաքննել վատ վերաբերմունքի մասին բոլոր հաղորդագրությունները և վերացնել խախտումները», - գրում է Հյու Ուիլյամսոնը:
«Human Rights Watch»-ը հավատացած է, որ դա շատ կարևոր է՝ հաշվի առնելով այս դեպքում վատ վերաբերմունքի մասին ներկայացված արժանահավատ մեղադրանքները և նման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Հայաստանի պարտավորությունները, ինչպես նաև կարծում է, որ այս հաղորդագրությունների փաստով հետաքննությունը պետք է իրականացվի անհապաղ և մանրամասն, իսկ վատ վերաբերմունք ցուցաբերած անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ցանկանում ենք հնարավորինս արագ ստանալ տեղեկություններ հետաքննության ընթացքի մասին», - եզրափակում է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Հյու Ուիլյամսոնի նամակը: