Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին ընդունել է ԵՄ-ի Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Եվրոպական Միության հարաբերություններին և համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և տարածաշրջանային խնդիրներին:
Ներկայացնելով Եվրամիության դիրքորոշումը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն ընդգծել է, որ արցախյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում այլընտրանք չունի, և բանակցությունների ձևաչափի փոփոխությունը չի կարող արդյունավետ լինել: