Ադրբեջանի արտգործնախարարությունը հունվարի 18-ին հայտարարել է, որ Իրանի հետ վեց տերությունների կնքած միջուկային գործարքի իրականացումը հավելյալ խթան կհանդիսանա ավելի զարգացնելու փախշահավետ գործընկերությունը ՝՝Բաքվի և բարեկամ ու հարևան Իրանի ժողովուրդների միջեւ:
Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նույնպես ողջունել է պատժամիջոցների վերացումը, նշելով, որ Հայաստանը նպատակաուղղված է խորացնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամական Իրանի հետ:
Հունվարի 16-ին ՄԱԿ-ի դիտորդները հայտարարեցին, որ Իրանը կատարել է հուլիսյան գործարքի իր խոստումները միջուկային ոլորտում, որը պատճառ է հանդիսանում ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու Եվրոպական Միության կողմից Իրանի միջուկային ծրագրերի պատճառով այս երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացման համար, թեև ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սկսել Իրանի դեմ՝ վերջինիս հրթիռային ծրագրի պատճառով: