«Apple»-ը պատմության մեջ ամենաարժեքավոր ընկերությունն է դարձել

Ընկերությունը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով «Microsoft» ընկերության կողմից նախկինում գրանցած ցուցանիշը
«Apple»- ընկերությունը երկուշաբթի օրը սահմանել է նոր ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ ամենաարժեքավոր ընկերությունը:

Արժեթղթերի շուկայում ընկերության բաժնետոմսերի գինը բարձրացել է ավելի քան երկու տոկոսով՝ հասցնելով ընկերության արժեքն ավելի քան 623 միլիարդ դոլարի, ինչը գերազանցել է նախկինում «Microsoft» ընկերության կողմից 1999 թվականին սահմանված ռեկորդը:

Ֆինանսական վերլուծաբանների համաձայն, ընկերության արժեթղթերի գների կտրուկ աճը պայմանավորված է գալիք ամիս «iPone» սարքի նոր տարբերակի թողարկմամբ:

«Apple» ընկերությունը հիմնադրվել է 1976 թվականին հանգուցյալ Սթիվ Ջոբսի կողմից՝ իր գործընկեր Սթիվ Ոզնյակի հետ համատեղ: Ընկերությունն առաջինն էր սկսել անհատական համակարգչի զանգվածային արտադրությունը: