Անտարկտիդայում օդի ջերմաստիճանի շարունակվող բարձրացման հետևանքով սառույցների հալումը կարող է արագացնել ծովի մակարդակի բարձրացումը
«Ջերմաստիճանի գրառումների նոր վերլուծությունը ցույց է տալիս, որ Անտարկտիկայի արևմուտքում գտնվող սառույցները տաքանում են նախկինում արված գնահատականներից երկու անգամ արագ»:
Այս մասին հաղորդել է «Բի-Բի-Սի» գործակալությունը՝ վկայակոչելով «Նեյչը Ջիոսայենսիզ» գիտական հանդեսը, որի համաձայն ամերիկացի գիտնականները հայտնաբերել են հարավային կիսագնդում ամառվա ամիսների ընթացքում օդի տաքացման առաջին վկայությունները: Գիտնականներն անհանգստություն են հայտնել, որ օդի ջերմաստիճանի շարունակվող բարձրացման հետևանքով սառույցների տեղի ունեցող հալումը կարող է արագացնել ծովի մակարդակի բարձրացումը:
Գիտնականները, օգտագործելով մթնոլորտի համակարգչային մոդելավորումն ու թվային վերլուծության մեթոդը, կարողացել են օգտագործել Անտարկտիդայի արևելյան սառցաշերտի կենտրոնում 1950-ական թվականների կեսերին հիմնադրված ամերիկյան «Բիրդ» հետազոտական կայանում հավաքված տվյալները: Այս տվյալները նախկինում պիտանի չէին եզրակացություններ կազմելու համար՝ ոչ լրիվ լինելու պատճառով:
Վերլուծության արդյունքում հայտնաբերվել է, որ 1958-ից 2010 թվականներն ընկած ժամանակահատվածում միջին տարեկան ջերմաստիճանը Ցելսիուսի սանդղակով բարձրացել է 2,4 աստիճանով:
Հետազոտության համահեղինակներից մեկը՝ ԱՄՆ-ի մթնոլորտի ուսումնասիրության ազգային կենտրոնի գիտնական Էնդրյու Մոնագանն ասել է, որ հետազոտության արդյունքները տաքացման մասին աշխարհում ամենաուժեղ ազդանշաններից մեկի մասին են վկայում:
«Առաջին անգամ է հայտնաբերվել, որ ամառային շրջանում տաքացում է տեղի ունենում», - ասել է Մոնագանը:
Հետազոտության մեկ այլ համահեղինակ, Օհայո նահանգի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Բրոմվիչի համաձայն, այն հանգամանքը, որ տաքացումը տեղի է ունենում ամառային շրջանի ընթացքում նշանակում է, որ սառույցները հալվում են ոչ միայն ներքևի մասից, ինչն արդեն հայտնի էր, այլ ապագայում սառույցների հալումը կարող է սկսվել նաև մակերևույթից:
Գիտնականների համաձայն, օդի ջերմաստիճանի բարձրացումը տեղի է ունենում Խաղաղ օվկիանոսի վրա օդերևութաբանական պայմանների և այնտեղից փչող քամիների փոփոխության պատճառով: