Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հորդորել է նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի առաջնորդի կողմից կրկին արտահայտված պատերազմի սպառնալիքները, էթնիկ զտումների մեծարումները և մարդասպան Ռամիլ Սաֆարովին ուղղված գովասանքի խոսքերը
«Բարձրաձայնելով ամերիկահայերի զայրույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական վերջին խոսքերը՝ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը հորդորել է նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի առաջնորդի կողմից կրկին արտահայտված պատերազմի սպառնալիքները, էթնիկ զտումների մեծարումները և մարդասպան Ռամիլ Սաֆարովին ուղղված գովասանքի խոսքերը»:
Այս մասին ասված է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ, որտեղ ասված է, որ Քեն Խաչիկյանի կողմից նախագահ Օբամային հասցեագրված նամակում շեշտվել է Ալիևի կողմից սեպտեմբերի 17-ին արված հայտարարության նկատմամբ ԱՄՆ-ի հստակ դիրքորոշում ցուցաբերելու անհրաժեշտությունը, որը «կնպաստ, որպեսզի Բաքուն հետ կանգնի Արցախի հետ պատերազմը վերսկսելու իր հայտարարված մտադրությունից»:
«Հրապարակային իր խոսքում Իլհամ Ալիևը սպառնացել է վերսկսել պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ և գովաբանել է Բաքվում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումները՝ զգուշացնելով այդ ոճրագործությունները կրկնելու Ադրբեջանի պատրաստակամությունը: Նա ըստ էության պահանջ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան ամբողջ տարածքի նկատմամբ, ներառյալ Երևանը, գովաբանել իր արարքի համար չզղջած մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որին ներում է շնորհել՝ վերջինիս Հունգարիայից վերադառնալուց հետո, որտեղ նա հայազգի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ բանտարկության էր դատապարտվել», - նշել է Խարիկյանը՝ հավելելով. «Հուսով ենք, որ ԱՄՆ-ի հաստատակամ դիրքորոշումը կկարողանա զերծ պահել Բաքվին Արցախի դեմ պատերազմ սկսելուց, և խնդրում ենք Ձեզ խստորեն դատապարտել նախագահ Ալիևի հրահրիչ ճառը»: