Արժույթի միաջազգային հիմնադրամի նախագահը՝ ինքնասպանության դեմ հսկողության ներքո

Արժույթի միաջազգային հիմնադրամի նախագահը՝ ինքնասպանության դեմ հսկողության ներքո

Արժույթի միաջազգային հիմնադրամի նախագահը՝ ինքնասպանության դեմ հսկողության ներքո

Արժույթի միաջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրաուս Քանը Նյու Յորքի Ռիքեր կղզու բանտում գտնվում է 24-ժամյա ուժեղ հսկողության ներքո՝ թույլ չտալու համար ինքնասպանության փորձ։
Նյու Յորքի հյուրանոցներից մեկում բռնաբարության փորձի մեջ մեղադրվող Քանի նկատմամբ նման հսկողություն սահմանելու պատճառը հոգեբանական հետազոտման արդյունքներն են։

Աշխարհի մի ֆինանսական մի շարք հզոր հաստատությունների ղեկավարներ պահանջում են, որ Ստրաուս Քանը հրաժարվի ԱՄՀ-ի նախագահի պաշտոնից։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարն, օրինակ, հորդորել է ԱՄՀ-ին նշանակել հաստատության նախագահի պաշտոնակատար, մինչեւ դատավարության ավարտը։
Ավստրիայի ֆինանսների նախարարն ասել է, թե Ստրաուս Քանն ընդհանրապես պիտի հեռանա՝ թույլ չտալու համար ԱՄՀ-ի հեղինակության անկում։