Ալժիրի ոստիկանության հազարավոր ծառայողներ շաբաթ օրը փորձել են ցրել երկրի մայրաքաղաքում հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են Եգիպտոսում հաջողությամբ ավարտված ցուցերից ոգեշնչված։
Ցուցարարները հավաքվել են Ալժիրի կենտրոնում՝ պահանջելով երկրի նախագահ Աբդելազիզ Բութեֆլիքայի հրաժարականը։
Ցույցերին մասնակցել են հազարավոր մարդիկ, սակայն դրանք ցրելու գործողություններին մասնակցած ոստիկանական ուժերի թիվը գերազանցել է ցույցերի մասնակիցների թվին։
Իրականացված գործողությունների արդյունքում կան ձերբակալվածներ։
Ալժիրում ցույցերն արգելված են այստեղ արդեն 19 տարի գործող արտակարգ իրադրության պատճառով։
Երկրի կառավարությունը խոստացել է ապագայում վերացնել արտակարգ իրադրությունը: