«Իրաքում և Լևանտում իսլամական պետությունը» հայտարարել է «Վրեժի հրաբուխ» գործողություն նախապատրաստելու մասին՝ Դամասկոսի մոտակայքում քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակման համար վրեժխնդիր լինելու նպատակով
«Ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումներից մեկը սպառնացել է Սիրիայի անվտանգության ծառայությունների և զինված ուժերի դեմ իրականացնել «Վրեժի հրաբուխ» գործողությունը՝ դրանով նախատեսելով արձագանքել Դամասկոսի մոտակայքում ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակմանը:
Այս մասին հայտնել է ահաբեկչական համացանցային ռեսուրսների զննումն իրականացնող ամերիկյան «SITE Intelligence Group» կազմակերպությունը:
«Ալ-Քաիդա»-ի տարբեր ճյուղերը միավորող «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» խմբավորման անդամ ավելի փոքրածավալ խմբավորումներից մեկն իր հայտարարության մեջ խստացել է պատժել Սիրիայի իշխանություններն իրականացված չարագործությունների, ներառյալ անցյալ շաբաթ ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակման համար:
Խմբավորման հաղորդագրության մեջ ասված է, որ այս մասին որոշումն ընդունվել է Սիրիայի ութ խմբավորումների հետ անցկացված հանդիպման արդյունքներով:
«Հանդիպմանը մասնակցած խմբավորումները որոշում են կայացրել իրականացնելու «Վրեժի հրաբուխ» գործողությունը՝ արձագանքելով մեր ժողովրդի դեմ Արևելյան Գութայում կատարված զանգվածային չարագործություններին, որոնցից վերջինը եղել է քիմիական զանգվածային հարձակումը», - նշում է «SITE Intelligence Group» կազմակերպությունը՝ վկայակոչելով զինյալների հայտարարությունը:
Ըստ «SITE Intelligence Group»-ի, «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների հայտարարության մեջ ասված է նաև, որ զինյալների խմբավորումները որոշում են կայացրել հարվածներ հասցնել երկրի մնացած մասից կտրված Դամասկոսում Սիրիայի վարչակարգի հիմնական հանգույցների, ներառյալ հատուկ ծառայությունների ստորաբաժանումների, առաքման կետերի, ուսումնական կենտրոնների և ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ: