Ֆալուջա քաղաքն այժմ գտնվում է «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» անվանումը կրող՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորման վերահսկողության տակ
Իրաքի կառավարական ուժերը «ալ-Քաիդա»-ի զինյալների հետ մի քանի օր տևած մարտերից հետո կորցրել են վերահսկողությունը Ֆալուջա քաղաքի նկատմամբ:
Իրաքի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը շաբաթ օրը տեղեկացրել է, որ Ֆալուջա քաղաքն այժմ գտնվում է «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» անվանումը կրող՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորման վերահսկողության տակ:
Ականատեսների համաձայն, Անբար նահանգում գտնվող Ֆալուջայում, որը Բաղդադից ընդամենը 60 կիլոմետր հեռավորության վրա է, կառավարական ուժերի որևէ ներկայություն չի նկատվում:
«Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման մարտիկները նախօրեին իրենց դրոշը բարձրացրել են Ֆալուջայի կառավարական շենքերի վրա՝ հռչակելով այն Իսլամական անկախ պետություն:
Ականատեսների համաձայն, ուրբաթ երեկոյան իսլամիստ զինյալները կտրել են քաղաք մտնող էլեկտրականության գծերը և կարգադրել բնակիչներին չօգտագործել էլեկտրաէներգիայի պահեստային գեներատորներ: