Կալաշնիկովի կողմից ստեղծված «ԱԿ-47» ինքնաձիգի արտադրությունն սկսվել էր Խորհրդային Միությունում 1949 թվականից և մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում
94 տարեկան հասակում վախճանվել է «ԱԿ-47» ավտոմատը ստեղծած նախագծող Միխայիլ Կալաշնիկովը:
Ռուսաստանի Ուդմուրտիայի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հրազենի նախագծող Կալաշնիկովը, որն իր հանրահայտ ինքնաձիգը ստեղծել էր անցյալ դարի 40-ական թվականներին, վախճանվել է Իժևսկ քաղաքում գտնվող իր բնակարանում:
Այս տարվա հունիսին Կալաշնիկովը տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ նրան տեղադրվել էր սրտի խթանիչ սարք, իսկ նոյեմբերի 17-ից նա գտնվում էր Ուդմուրտիայի հանրապետական կլինիկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Կալաշնիկովի կողմից ստեղծված «ԱԿ-47» ինքնաձիգի արտադրությունն սկսվել էր Խորհրդային Միությունում 1949 թվականից և մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Մինչ այժմ այն լայն օգտագործում ունի Ռուսաստանի բանակում և ոստիկանության ուժերում:
«ԱԿ-47» ինքնաձիգն ու տարբեր փոփոխություններով արտադրվող ինքնաձիգի տեսակները, բացի այդ, համարվում են աշխարհի պարտիզանական տարբեր խմբերի սիրված զինատեսակը և արդեն տասնյակ տարիներ օգտագործվում են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող զինված հակամարտություններում: