ԱՄՆ-ի Նեւադա նահանգում անցկացվող օդանավային շոուի ժամանակ կործանվել է Երկրորդ աշխարհամարտի նմանակ մի ռազմաօդանավ, ինչի արդյունքում զոհվել են օդանավի օդաչուն եւ երկու այլոք։ Մոտ 5Օ հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնցից 15-ի վիճակը գնահատվում է չափազանց ծանր։
Օդանավն Ազգային առաջնության ժամանակ ընկել է հանդիսատեսների շարքի վրա։
Մինչեւ կործանումն օդաչուն հասցրել է տալ ձայնային օգնության ազդանշան, ինչը թույլ է տվել շտապ օգնության ծառայությանը շատ արագ հասնել օգնության։
Օդանավի օդաչուն եղել է 74 ամյա Ջիմի Լիուորդը, որը հայտնի էր որպես կինոնկարահանումների ժամանակ վտանգավոր հատվածներն իրականացնող մասնագետ։