«Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»
Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էդողանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած դերին:
Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթի փոխանցմամբ, Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ հանդիպելուց հետո ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ «եկել է պահը, որ մենք, բոլորս ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»:
Ահմեդ Թյուրքը հավելել է նաև, որ «պետք է ընդունենք, որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների և եզդիների արյունով, և մենք պարտականություն ունենք ազնվությամբ և համարձակությամբ ներողություն խնդրել նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով, այս ներողության ընդունումը մեծ և հեղաշրջող նշանակություն ունի և կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական և մշակութային հաշվարկներում»:
«Հույսով եմ, որ Թուրքիան նույնպես կընդունի այս իրականությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանական ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ և եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է նախքան Թուրքիայի հանրապետության հիմնվելը, ուստիև ներողություն խնդրելը չպիտի դժվար և անկարելի լինի», - եզրակացրել է Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը: