Օբաման ցավակցություն է հայտնել Աֆղանստանում ռմբահարման ենթարկվածների հարազատներին

Image taken from video of ambulance passing by MSF hospital in Kunduz, Afghanistan.

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթըն Քարթերը խոստացել է Բժիշկներ առանց սահմանների բարեգործական կազմակերպության հիվանդանոցին ԱՄՆ-ի օդուժի կողմից հարվածներ հասցնելու առնչությամբ սկսել ամբողջական ու թափանցիկ հետաքննություն։ Նպատակը՝ 22 մարդու կյանք խլած, գրոհի հանգամանքները պարզելն է։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթըն Քարթերը խոստացել է Բժիշկներ առանց սահմանների բարեգործական կազմակերպության հիվանդանոցին ԱՄՆ-ի օդուժի կողմից հարվածներ հասցնելու առնչությամբ սկսել ամբողջական ու թափանցիկ հետաքննություն։ Նպատակը 22 մարդու կյանք խլած, գրոհի հանգամանքները պարզելն է։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Քարթերը նշել է, որ իրավիճակը Քունդուզում իր խոսքերով «խառն է ու բարդ», սակայն հավաստիացրել է, որ կստանա բոլոր փաստերը: Ըստ Քարթերի՝ ինքը հրամայել է ԱՄՆ-ի Զինված ուժերին բժշկական օգնություն տրամադրել բոլոր կարիքավորներին:

Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը պահանջում է անկախ միջազգային հետաքննություն անցկացնել ռմբահարումների շուրջ, որի արդյունքում սպանվել է հիվանդանոցի 12 աշխատակից և տասը հիվանդ:

«Հիվանդանոցը կառուցվել է չորս տարի առաջ։ Այն մեծ է, համալիրը ֆուտբոլի դաշտից ավելի մեծ տարածք է զբաղեցնում: Էլեկտրոնային քարտեզների միջոցով մենք բազմիցս ենք գրանցել հիվանդանոցի գտնվելու ճշգրիտ վայրը Աֆղանստանում պատերազմող բոլոր կողմերի համար: Ուստի մենք չենք հասկանում ու հաստատ չենք ընդունում վնասների մասին առաջին տեղեկությունները», - ասել է Բժիշկներ առանց սահմանների կազմակերպության վիրահատությունների գծով տնօրեն Բարթ Յանսենը:

ԱՄՆ-ի պաշտոնյաները, խոսելով անանուն մնալու պայմանով, նշել են, որ ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերը, որոնք աջակցում և խորհրդատվություն են ապահովում Աֆղանստանի զինված ուժերի համար, օդային ծածկապատում են խնդրել: Ըստ աֆղանստանցի պաշտոնյաների, Թալիբանի զինյալները հիվանդանոցի տարածքից գրոհել են իրենց, ինչն էլ առիթ է հանդիսացել տարածքը օդից մաքրելու մտահղայնացման համար:

Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային կոմիտեն դատապարտել է այս օդային հարվածը. «Միջազգային հումանիտար իրավունքի համաձայն, պարզապես կասկածելի անձանց հարվածելու մտադրությամբ արգելված է գրոհներ իրականացնել հիվանդանոցների ուղղությամբ։ ։ Սա միջազգային հումանիտար իրավունքի հիմնադրույթ է, որը պետք է հարգել», - ասում է Կարմիր խաչի ու կարմիր մահիկի կազմակերպության Աֆղանստանի պատվիրակության ղեկավար Ժան-Նիկոլ Մարթին:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, իր խոսքերով, «ամենախորը ցավակցություններն» է հայտնել այդ ողբերգության զոհ դարձած բժշկական անձնակազմի ու սպանված մյուս քաղաքացիների հարազատներին եւ բարեկամներին:

Անցյալ շաբաթ Թալիբանի կողմից քաղաքը գրավվելուց հետո Քունդուզի բնակիչները իրենց տներով հանդերձ նույնպես վտանգվել են: Կառավարության ուժերը մեկ շաբաթ տևած մերձամարտերից հետո քաղաքի մեծ մասը արդեն հետ են գրավել: