Աֆղանստանում շարունակվում են Ղուրանի այրմամբ հրահրված բողոքի ցույցերը

Աֆղանստանում շարունակվում են Ղուրանի այրմամբ հրահրված բողոքի ցույցերը

Աֆղանստանում արդեն երկրորդ օրն է շարունակվում են Ղուրանի գրքերը ոչ պատշաճ եղանակով ոչնչացնելու փորձ կատարած ՆԱՏՕ-ի զինծառայողների դեմ ուղղված բողոքի ցույցերը:

Երկրում տեղի են ունեցել «Մահ Ամերիկային» կարգախոսներ վանկարկող և ոստիկանության ուժերի ուղղությամբ քարեր նետող հարյուրավոր ցուցարարների բախումները ոստիկանության հետ:

Բողոքի ցույցեր են անցկացվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտակայքում և քաղաքի տարբեր մասերում, ինչպես նաև արևելյան քաղաք Ջելալաբադում, որտեղ բողոքի մասնակիցները արգելափակել են երթևեկությունը հիմնական մայրուղիներից մեկում:

Երկրի անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 10 մարդ:

Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը դադարեցրել է երկրի տարածքով իր անձնակազմի տեղաշարժը՝ արգելելով աշխատողների դուրս գալ դեսպանության տարածքից:

Երկրում միջազգային ուժերի հրամանատար, Միացյալ Նահանգների զինված ուժերի գեներալ Ջոն Ալենն հրապարակել է հաղորդագրություն, որտեղ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար՝ կարգադրելով անցկացնել դաշնակիցների ուժերի կողմից մեծ թվով մահմեդական գրքերի, ներառյալ Ղուրանի, «ոչ պատշաճ եղանակով ոչնչացնելու մասին» հաղորդագրությունների հետաքննություն:

Գեներալ Ալենի համաձայն, ՆԱՏՕ-ն քայլեր է ձեռնարկում՝ ապահովելու, որ «նման իրադարձություններ այլևս երբեք չկրկնվեն»՝ վստահեցնելով, որ գրքերը փոխանցվել են հոգևոր իշխանություններին՝ համապատասխան եղանակով վարվելու նպատակով: