Աֆղանստանի արևմուտքում ոչնչացվել է 32 զինյալ

Թալիբների զինյալներ (արխիվային լուսանկար)

Աֆղանստանի զինուժը երկրի արևմտյան տարածաշրջանում ոչնչացրել է 32 զինյալ։

Պաշտոնատար անձանց համաձայն, Բադղիս նահանգում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է չորս, վնասվածքներ ստացել՝ առնվազն երեք զինծառայող։

Աֆղանստանի հարավային մասում մարտական գործողությունների ընթացքում զոհվել է ՆԱՏՕ-ի զինուժի զինծառայողներից մեկը։

Սպասվում է, որ օտարերկրյա զինծառայողների դուրսբերումը Աֆղանստանից սկսվելու է հուլիս ամսին, իսկ երկրի անվտանգության ուժերին պատասխանատվության փոխանցումը ծրագրված է ավարտել մինչև 2014 թվականի վերջը։