Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպանը խիստ քննադատության է ենթարկել հարձակումը
Աֆղանստանի ուժերը երեքշաբթի օրը հետ են մղել վաղ առավոտյան թալիբների կողմից նախագահական պալատի ուղղությամբ հարձակում կատարելու փորձը՝ ոչնչացնելով հարձակման մեջ ներգրավված բոլոր զինյալներին:
Ականատեսների համաձայն, Քաբուլի կենտրոնում գտնվող նախագահական պալատի մոտակայքում պայթյուններն ու հրաձգությունը սկսվել էին այն ժամանակ, երբ զինյալները փորձել են մուտք գործել լավ պաշտպանված համալիր, որտեղ գտնվում է նախագահական պալատը, Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը, ԱՄՆ-ի դեսպանատունն ու նախկինում որպես հյուրանոց օգտագործվող մի շենք, որը ներկայում օգտագործվում է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից:
Քաբուլի ոստիկանապետի համաձայն, հարձակվողները փորձել էին մեքենայով ներխուժել համալիրի դարպասներից մեկը: Նա ասել է, թե իրավիճակն այժմ անվտանգության ուժերի վերահսկողության տակ է:
Լրագրողներին ուղարկված հաղորդագրության մեջ թալիբները պատասխանատվություն են ստանձնել հարձակման համար:
Աֆղանստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Քանինգհեմը խիստ քննադատության է ենթարկել հարձակումը՝ կոչ անելով թալիբներին խաղաղության և հարաբերությունների բարելավման շուրջ բանակցությունների նստել Աֆղանստանի կառավարության հետ: