ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար «Սիրիայում ինքնաոչնչացում է տեղի ունենում»
Սիրիայի ակտիվիստների համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբները գրավել են Սիրիայի հյուսիսում գտնվող օդուժի ռազմակայաններից մեկը:
Այս մասին հայտնել է «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը, որի համաձայն երեքշաբթի օրն ապստամբները վերահսկողություն են հաստատել Հալեպի մարզում գտնվող ալ-Ջարահ օդուժի ռազմակայանի նկատմամբ:
Ընդդիմադիր «Տեղական համակարգման կոմիտերեն» կազմակերպության համաձայն, օդուժի ռազմակայանը հնարավոր եղավ գրավել կառավարական ուժերի հետ վարած ծանր մարտերից հետո: Կազմակերպությունը հայտնել է նաև Հալեպի մարզում ռազմական մեկ այլ օդանավակայանի մոտ շարունակվող մարտերի մասին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նախօրեին Նյու Յորքում Արտաքին հարաբերությունների խորհրդում ունեցած իր ելույթում նշել է, որ Սիրիայում տեղի է ունենում «ինքնաոչնչացում», և գործողություններ ձեռնարկելու կոչով է հանդես եկել Սիրիայի կառավարությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայում շարունակվող ճգնաժամի հարցում գտնվում է փակուղու մեջ, քանի որ Խորհրդի մշտական երկու անդամ՝ Ռուսաստանն ու Չինաստանը, երեք անգամ վետոյի իրավունք են կիրառել Սիրիայի վերաբերյալ բանաձևերի նկատմամբ:
Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, այդ երկրում հակամարտության սկզբից արդեն զոհվել է ավելի քան 60 հազար մարդ: