Դատավորը «ոչ արժանահավատ վկա» է որակել Բերեզովսկիին
Ռուսաստանի օլիգարխ Ռոման Աբրամովիչն ուրբաթ օրը հաղթանակած է դուրս եկել նախկին գործընկեր Բորիս Բերեզովսկիի դեմ վարվող դատավարությունից, որը 6 միլիարդ դոլարի հայց էր ներկայացրել Աբրամովիչի դեմ:
Գործը վարող դատավոր Էլիզաբեթ Գլոսթերը «բացարձակապես ոչ արժանահավատ վկա» է անվանել Բերեզովսկիին՝ նշելով, որ ճշմարտության մասին վերջինիս պատկերացումները «անցողիկ են և ճկուն»:
«Ժամանակ առ ժամանակ նա դիտավորյալ կեղծ ցուցմունքներ էր տալիս», - ընդգծել է դատավորը:
Դատարանի այս որոշմամբ ավարտվել է դատական երկարատև և բարդ գործը, որի ընթացքում Բերեզովսկին մեղադրանք էր ներկայացրել Աբրամովիչին՝ պնդելով, որ Կրեմլի կողմից ճնշման ազդեցության ներքո Աբրամովիչը Բերեզովսկիին ստիպել էր շուկայականից շատ ավելի ցածր գնով վաճառել Ռուսաստանում խոշորագույն չորրորդ նավթային ընկերությունը՝ «Սիբնեֆտ»-ը:
Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 68-րդ տողը զբաղեցնող Աբրամովիչը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Բերեզովսկին այս ընկերության փայատեր չի եղել, իսկ ինքը վճարում էր Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի կառավարման օրոք մեծ ազդեցություն ունեցող օլիգարխին «քաղաքական պաշտպանություն» ապահովելու համար:
Այս գործընթացը լույս աշխարհ է հանել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի էներգետիկական խոշորագույն ընկերությունների սեփականաշնորհման արդյունքում ծայրահեղ հարուստ դարձած ռուսաստանցիների գործարար սովորույթները:
Նախկին երկու գործընկերների միջև անձնական վեճը լուծելուց բացի, դատավոր Գլոսթերի որոշումը դարձել է Մեծ Բրիտանիայի դատարանի առաջին որոշումը, որը կայացվել է քաղաքական պաշտպանություն ստանալու համար Ռուսաստանի բիզնեսմենների կողմից վճարված ընդհատակյա հսկա վճարների վերաբերյալ: