ԱՄՆ տնտեսական անկումը կրճատել է աճը Ֆլորիդայում

Տնտեսական անկման պատճառով ԱՄՆ շատ նահանգներ վերանայում են աճի իրենց հավակնոտ ծրագրերը: Առաջին անգամ 60 տարվա մեջ Ֆլորիդայի բնակչությունը նվազել է:

Լիհայ Էքըրսի վրա տնտեսական անկման հետևանքները հսկայական են: Տնտեսական աճի փոխարեն դատարկ տներ, իսկ շինարարության և այլ աշխատողներ Տամպայի շրջակայքում մատչելի բնակավայր են փնտրում:

Ամեն օր 50-60 մարդ է գալիս մթերային կամ ֆինանսական աջակցություն ստանալու համար: Նրանք չեն կարողանում աշխատանք գտնել, իսկ կարիքավոր ընտանիքների աճի հետ օգնության պահանջարկը մեծանում է:

"Մեծ թվով մարդիկ աշխատանք գտնելու հույսով տեղափոխվել են այլ վայրեր: Շատ ենք լսում, որ շինարարությունում աշխատելու համար տեղափոխվում են Տեխաս, Թենեսի, Հյուսիսային Քարոլինա",-ասում է համայնքային ծառայության կենտրոնի ղեկավարը:

31 հազարով նվազել է Ֆլորիդայի բնակչությունը` առաջին անգամ 63 տարվա մեջ: Թոշակառուները շարունակում են ժամանել, մինչդեռ աշխատանք փնտրողների թիվը կրճատվում է: Ըստ Ֆլորիդայի միջազգային համալսարանի սոցիոլոգ Աբրահամ Լեվընդըրի` նահանգը նոր խնդիրների առաջ է կանգնել:

"Ֆլորիդայում ամեն ինչ կառուցվել է այն հեռանկարով է, որ տնտեսությունը միշտ աճ է ունենալու: Երբ աճը դանդաղում է կամ սկսում անկում ապրել, բոլոր ծրագրերը խափանվում են",- ասում է Լեվընդըրը:

Ֆլորիդայի աճի հիմնական գործոնն այլ վայրերից ժամանող թոշակառուներն են: Թոնի Գազդեքին ավելի քան տաս տարի առաջ կնոջ հետ այստեղ է տեղափոխվել Դեթրոյթից` փախնելով այնտեղի ծանր ձմեռից: Գազդեքին չի պատրաստվում հեռանալ իր համայնքից, որտեղ տարվա մեծ մասում շողում է արևը: Սակայն իր հարևաններից և ընկերներից շատերը հեռացել են:

Ըստ անշարժ գույքի գործակալների` թոշակառուները հեռանում են թանկ ապրուստի կամ խիտ բնակչության պատճառով: Մյուսները ուղղակի չեն կարողանում տեղափոխվել Ֆլորիդա:

Ըստ անշարժ գույքի գործակալ Մարիան Մեցի` հյուսիսային նահանգներում մարդիկ չեն կարողանում վաճառել իրենց տունը:

"Ամբողջ երկրի տնտեսությունը պետք է վերականգնվի, որ մարդիկ կարողանան վաճառել Միչիգանի իրենց տունը և տեղափոխվել Ֆլորիդա",- ասում է նա:

Մեցը հուսով է, որ նահանգային տնտեսությունը շուտով կվերականգնվի և Վենիսի ապագայի համար կասկածներ չունի:

Տան գների նվազումը հնարավոր է կանգնեցի բնակչության թվի նվազումը: Ըստ Լեվընդերի` ցածր գները շինարարության աշխատողներին հնարավորություն կտա նորմալ գոյատևել Ֆլորիդայում: