Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը

Ամերիկայի Միացյալ Նահանգները և կովկասյան տարածաշրջանը

<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Դենիել Ֆրիդն ասել է, որ Հարավային Կովկասի առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն է “աջակցել այդ տարածաշրջանի պետություններին անցնել ազատության, ժողովրդավարության և շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսության այն ճանապարհով, որով անցել են Արևմուտքի բազմաթիվ պետություններ:”

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի առջև իր ելույթում պարոն Ֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ ի վերջո այս պետությունները, որոնք ընդլայնված Եվրոպայի մաս են կազմում, կարող են հաջողության հասնել կախված այն հանգամանքից, թե ինչ ընտրություն կկատարեն և ինչ առաջընթաց կարձանագրեն ժողովրդավարական չափանիշների բավարարման և իրավունքի գերիշխանության բնագավառներում, ինչպես նաև որպես անցման շրջանում գտնվող պետություն ինչպիսի արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն կորդեգրեն: ԱՄՆ-ը, նրա կարծիքով, չի սատարում այն կարծիքը, ըստ որի “որևէ արտաքին ուժ, այդ թվում նաև Ռուսաստանը, պետք է ազդեցություն ունենա այս պետություններում, և որ որևէ արտաքին ուժ չպետք է սպառնալիքներ ներկայացնի, ճնշի կամ խոչընդոտի այս պետությունների ինքնավար ընտրությունների կայացումը Եվրոպական և անդրատլանտյան հաստատություններին միանալու հարցում:”

Պարոն Ֆրիդն ասել է, որ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հինավուրց ազգեր են, բայց միևնույն ժամանակ երիտասարդ պետություններ են: “Նրանք երկակի փոփոխությունների են ենթարկվում: Մի կողմից, նրանք պետք է հրաժարվեն հաջողության չհասած կոմունիստական հաստատություններից: Մյուս կողմից, նրանք պետք է նոր հաստատություններ կառուցեն դրանք փոխարինելու համար: Շատ դեպքերում դա ենթադրում է բոլորովին նոր հաստատությունների հիմնադրում, այդ թվում`ազատ տնտեսական հարաբերությունների հիմքում ընկած ժամանակակից բանկային և ֆինանսական համակարգերը, որոնք անցյալում չեն եղել:

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի առաջընթացը անվտանգության բնագավառում համագործակցության և էներգետիկ ռեսուրսների բազմազանություն ապահովելու առումներով, ինչպես նաև գնահատում է ադրբեջանական զորքի աջակցությունը Իրաքում և Աֆղանստանում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը մտահոգված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում առաջընթաց չի արձանագրվել ժողովրդավարական բարեփոխումների, այդ թվում` հիմնարար ազատությունների երաշխավորման բնագավառում:

ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի տարածաշրջանային ինտեգրացիայի գործընթացը: Այս առումով մեծ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, արդար և հարատև հանգուցալածումը: Հայաստանի և Թուրքիայի միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումը նույնպես ԱՄՆ-ի մտահոգություններից մեկն է: Այդուհանդերձ, Հայաստանի ամենամեծ խնդիրը ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների, այդ թվում` մարդու իրավունքների երաշխավորման ամրապնդումն է:

Վրաստանն առաջընթաց է արձանագրել, սակայն այն նույնպես խնդիրներ ունի ժողովրդավարկան հաստատությունների ամրապնդման առումով, որպեսզի բավարարի տնտեսկան և առևտրային բարեփոխումների բնագավառում իր ստանձնած պարտականնությունները: Պարոն Ֆրիդը նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հետևողական լինել և աջակցել Հարավային Կովկասում ընթացող ժողովրդավարական բերփոխումների գործընթացներին: