Ֆիլմում տեսնում ենք, թե ֆերմերների շուկայում նրանք ինչպես են որոշում ճիճուներով լի արկղ գնել, Միշելի սարսափած դեմքը այն մտքից, որ իր խոհանոցում ճիճուներ են ապրելու, իսկ հաջորդ կադրում` նրանց երկամյա դստեր ոգևորությունը:
Ռեժիսոր և կինեմատոգրաֆիստ Ջասթին Շեյնն ասում է, որ երբ նրանք անջատեցին լույսը, Քոլինը լվացք անելը խաղի վերածեց: Միշելը կասկածով է վերաբերվում այդ փորձին, սակայն բարեխղջորեն ստանձնել է այն և դրան վերաբերել որպես ընտանիքը միավորելու հնարավորություն:
Մեկ տարվա ընթացքում Միշել Բեհվինը շատ զոհողությունների էր գնացել: Նա հրաժարվել էր սուրճից, քանի որ այն չի արտադրվում է ԱՄՆ-ում, և աշխատանքի գնում էր ինքնաշարժ հեծանվով, քանի որ դա ածխածին չի արտանետում:Փորձը սկսելուն պես Միշելը սկսում է հասկանալ այդ նոր կենսակերպի արժեքը` ամենակարևորը ընտանիքի մտերմությունը և ջերմությունը զգալն էր:
Գեբերթն ասում է, որ Քոլինը կարևոր փոփոխություն է բերում, նա աճում է որպես մարդ և որպես ակտիվ քաղաքացի: Ֆիլմի վերջում դառնում է կրթող: Մենք ականատեսն ենք լինում նոր կարիերայի սկզբին:
Փորձն ավարտվել է, և մեկ տարի հետո ընտանիքը կրկին օգտագործում է սառնարան և լվացքի մեքենա: Սակայն նրնաք նոր սովորույթներ են ձեռք բերել: Շատ են հեծանիվ վարում, սպառում տեղական արտադրության մթերք և չունեն հեռուստացույց:
Նրանք հուսով են, որ "Անվնաս մարդը" ֆիլմը և Քոլինի նոր գիրքը հանրությանը կիրազեկեն, որ կենսափորձի փոփոխությունը կարող է հարստացնել կյանքը և փրկել մոլորակը: