“Այս մարզաձևը դանդաղ է զարգանում: Աստծո կամքով` ապագայում ավելի կզարգանա: Իրաքում իրավիճակն այժմ կայուն է, ուստի բոլոր մարզաձևերը կսկսեն զարգանալ: Իրաքցիները սիրում են սպորտ, հատկապես` մարտարվեստ”,- ասում է նա:
Պատերազմի և ներքաղաքական պայքարի պատճառով երկար տարիներ մարտարվեստի անտեսումից հետո Իրաքի կառավարությունը սկսել է աջակցություն ցուցաբերել: Իրաքի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ և Օլիմպիական ազգային կոմիտեի անդամ Սամիր Սադիք ալ-Մուսավիի կարծիքով` մարտարվեստը երիտասարդներին փողոցից հեռացնելու միջոց է:«Սա սկսվեց անցյալ տարի, երբ կառավարությունը, ցանկանալով երիտասարդներին ներգրավել այս մարզաձևում, սկսեց աջակցել մարտարվեստին»,- ասում է նա:
Ցավոք Ասիական մարտարվեստի առաջին խաղերը նաև վերջինն էին: Ասիայի Օլիմպիական խորհրդի որոշմամբ դրանք կընդգրկվեն երկու տարին մեկ անցկացվող ասիական սենյակային խաղերի ցանկում:
Ըստ խաղերը կազմակերպիչ` Թայլանդի տուրիզմի և սպորտի նախարարության մշտական քարտուղար Սասիտարա Պիչայչանարոնգի` նախարարությունն ընդունել է խորհրդի որոշումը, սակայն հիասթափված են, որ Ասիայի մարտարվեստներն առանձին առաջնություն չեն ունենա:
Սակայն Սասիտարան հավատացած է, որ ընդգրկվելով Ասիական սենյակային խաղերի ցանկում, ասիական մարտական սպորտը կհետաքրքրի ավելի շատ մարդկանց, և Մուստաֆայի նման շատ երիտասարդներ կկարողանան չեմպիոն դառնալ: