Ամերիկյան նոր մարտանավ` պատրաստված Առևտրի համաշխարհային կենտրոնի պողպատից

Ամերիկյան նոր մարտանավը, որը պատրաստվել է Առևտրի համաշխարհային կենտրոնի պողպատի ջարդոնից, Նյու Յորքում է: Գրաունդ Զրոյին մոտենալով` ՅուԷսԷս Նյու Յորք նավը 21 կրակոց է բաց թողել`ի հիշատակ 2001թ. սեպտեմբերի 11-ի զոհերի: Զոհերի հարազատները, առաջինն օգնության հասածները և այլոք հավաքել էին դիտելու նավի մուտքը քաղաք:

Արևածագից անմիջապես հետո հարյուրավոր հանդիսատեսներ ողջունեցին ՅուԷսԷս Նյու Յորք նավի մուտքը քաղաք: Երկվորյակ աշխատարկների նկարներով պատված նավի առաջնամասը կառուցվել է Առևտրի համաշխարհային կենտրոնի ջարդոն յոթուկես տոննա պողպատով: Անձնակազմի գրեթե 15 տոկոսը Նյու Յորք նահանգից է:

Նյու Յորքի ոստիկանության, շտապօգնության և հրշեջ ծառայության աշխատակիցները ողջունեցին նավի մուտքը քաղաք: Շատերն այստեղ էին ի պատիվ սեպտեմբերի 11-ի զոհերի: Գրեյս Գրոուլին և Փիթեր Քարփեթան ի հիշատակ ընկած ընկերների` ծալեցեն դրոշը:

Վետերան Բիլ Ջինինգսի կարծիքով` Առևտրի համաշխարհային կենտրոնի ավերակների պողպատն այժմ պաշտպանելու է Ամերիկան:

“Ես հպարտանությամբ եմ լցվում, երբ մտածում եմ որ այնտեղ այդ դեպքերի ութ տոննա պողպատն է”,- ասաց նա:

ՅուԷսԷս Նյու Յորքը նավարկել է Լուիզիանայից և երկու շաբաթում հասել Մանհեթըն: Էլիսոն և Դեվիդ Սանդերսոնը եկել են Նյու Օրլեանսից: Նավարկելուց առաջ Դեվիդը ստուգել է նավը: Ըստ նրա` նավը կառուցողները գիտակցում էին նախագծի առանձնահատկությունը:

“Պողպատին մենք նրբորեն էինք վերաբերում: Նավը պատրաստելիս բոլորի մոտ նկատվում էր հպարտության զգացում”,- պատմում է Դեվիդը:

Քաղաքի անունը կրող նավը Նյու Յորքի հանրության համար բաց է եղել մի քանի օր: