Շաբաթ առավոտյան 8.8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիում: Գրանցվել է առնվազն 300 զոհ:
Չիլիի նախագահ Միշել Բաչելետը “աղետային իրավիճակ” է հայտարարել: Մամլո ասուլիսում նա հայտնել է, որ արագ արձագանքման ջոկատներ են ուղարկվել երկրի տարբեր հատվածներ:
Երկրաշարժին հետևել է ստորգետնյա մի քանի ցնցում, որոնցից մեկը` 6.9 բալ ուժգնությամբ:
ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտության կենտրոնի տեղեկատվությամբ` երկրաշարժի էպիկենտրոնը եղել է կենտրոնական Չիլիի խոշոր քաղաքներից մեկի` Կոնսեպսիոնից 100 կիլոմետր հեռավորության վրա:
Խաղաղ օվկիանոսի փոթորկի ահազանգման կենտրոնը օվկիանոսի ամբողջ երկայնքով, այդ թվում՝ Հավայիից մինչեւ Ռուսաստան, փոթորկի ահազանգ է հայտարարել է:
Երկրաշարժի կենտրոնից ստացված տեղեկատվությունը դեռ սահմանափակ է, սակայն էպիկենտրոնից 320 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սանտիագոյում ցնցվել են շենքերը, անջատվել էլեկտրականությունը: Երկրաշարժը զգացել են նաև Հարավային Ամերիկայի այլ վայրերում:
Երկրաշարժի հետևանքով խաթարվել է բջջային հեռախոսակապը, սակայն տվյալների փոխանցման ցանցերը գործում են:
Համաձայն ԱՄՆ-ի երկրաբանական հետազոտության կենտրոնի` 8 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժը, ըստ դասակարգման, համարվում է “հզոր”: Նման երկրաշարժների պատճառած հետևանքները հսկայական են:
Չիլիի նույն հատվածում ամեաուժգին երկրաշարժը գրանցվել էր 1960թ.` 9.6 բալ ուժգնությամբ:
Հունվարին Հայիթիի մայրաքաղաք Փորտ-օ-Փրինսի ավերիչ երկրաշարժի ուժգնությունը 7.0 էր: