Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պատմական բանակցություններից հետո Թուրքիայի և Հայաստանի նախագահները պատրաստակամություն են հայտնել լուծելու երկու հարևան երկրների միջև գոյություն ունեցող խնդիրները:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ խնդիրների լուծումը չպետք է թողնել հաջորդ սերունդներին:
Նախագահ Սարգսյանը և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրատվամիջոցների հետ խոսել են շաբաթ օրը` Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած երկկողմանի հանդիպումից հետո: Այս հանդիպումը վճռական առաջխաղացում էր երկու պետությունների համար, որոնց միջև դիվանագիտական կապեր գոյություն չունեն:
Նախագահ Գյուլը Հայաստան էր ժամանել շաթաթ օրը` ընդունելով Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների Երևանում կայանալիք խաղը դիտելու նախագահ Սարգսյանի հուլիս ամսին ուղարկված հրավերը: Երկու երկրների հավաքականների խաղը Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում է:
Նախագահ Գյուլն առաջին թուրք ղեկավարն է, որ Հայաստան է այցելել: Այնուամենայնիվ, նրա այցը պաշտոնական չէր: Նա հույս է հայտնել, որ ֆուտբոլի խաղը կաջացկի վերացնել ընդհանուր պատմություն ունեցող այս երկու պետությունների միջև անջրպետները, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը:
Երևանում նախագահ Գյուլին դիմավորել են հարյուրավոր ցուցարարներ, ովքեր պահանջում էին, որպեսզի Թուրքիան ճանաչի իչ դերը մոտ մեկ դար առաջ մեկուկես միլիոն հայերի սպանության համար:
Հայերը, ինչպես նաև միջազգային հանրության մեծ մասը, պնդում են, որ Օսմանյան Թուրքիայի ղեկավարները 1915-1923թթ. կազմակերպել են և իրականացրել են մեկուկես միլիոն հայերի սպանդ: Պաշտոնական Անկարան խսնտորեն մերժում է ցեղասպանության մեղադրանքները` հայտարարելով, որ հայ զորհերի թիվը չափազանցված է, և որ Օսմանյան Թուրքիայի փլուզման ընթացքում բազմաթիվ թուրքեր են նաև զոհվել:
Շուրջ 15 տարի առաջ դիվանագիտական կապերը խզած Թուրքիայի և Հայաստանի միջև հակասություններ կան նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:
Հայաստանի և Թուրքիայի աջակցությունը վայելող Ադրբեջանի միջև շուրջ վեց տարի շարունակվող ռազմական գործողությունները սկսել են 1988թ., երբ Ադրբեջանի կազմից դուրս գալով Լեռնային Ղարաբաղն իր անկախությունը հռչակեց: Չնայած 1994թ. զինադադարի կնքնմանը` երբեմն զինադադարի խախտումներ են լինում: Հակամարտության ընթացքում շուրջ 35,000 զոհ է եղել: