Նախագահ Ջորջ Բուշն արտահայտվում է Միջին Արևելքում ժողովրդավարության շուրջ

<!-- IMAGE -->

Եգիտպոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթում նախագահ Ջորջ Բուշն ընդգծել է Միջին Արևելքում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը: Նախագահ Բուշն ասել է, որ “ազատությունը հիմք է ծառայում ժողովրդավարական կառավարման համակարգի համար, որը հասարակության կարգավորման և Աստծու կողմից բոլոր մարդկանց շնորհված իրավունքների միակ արդար ուղին է:”

Նախագահ Բուշը նշել է, որ բոլոր ժողովրդավարական պետությունները միանման չեն: Նրանք զարգացման տարբեր ուղիներ և տեմպեր են որդեգրում` պայմանավորված տվյալ ժողովրդի մշակույթի և ավանդույթների առանձնահատկություններով: Նախագահ Բուշը նաև նշել է, որ ոմանք թերահավատորեն են վերաբերվում Միջին Արևելքում ժողովրդվարության կայացմանը:

“Սակայն շատերի համար, ովքեր հետզհետե զգում են ազատության առավելությունները Միջին Արևելքում, ժողովրդավարության դեմ փաստարկները կորցնում են իրենց ությունը,” ասել է նախագահ Բուշը:

“Ինչպես փորձն է ցույց տալիս, երբ մարդիկ կարող են ընտրություն կատարել ազատության և այլընտրանքի միջև, նրանք նախընտրում են ազատությունը: Աֆղանստանում, շուրջ ութ միլիոն մարդ քվեարկեց ժողովրդավարական նախագահի օգտին` չընկրկելով ահաբեկչական սպառնալիքների առջև: Իրաքի տասներկու միլիոն բնակիչները խանդավառությամբ թափահարում էին իրենց թանաքոտ մատները` ի նշան տասնամյակների ընթացքում առաջին ժողովրդավարական ընտրությունների,” ավելացրել է նախագահը:

Կան նաև մարդիկ, ովքեր պնդում են, որ ժողովրդավարությունը անհամատեղելի է Իսլամի հետ: Սակայն իրականում, ասել է նախագահ Բուշը, ժողովրդավարական պետությունները մարդկանց կրոնական դավանանքի ազատություն են շնորհում: ԱՄՆ-ը աշխարհի ամենակրոնական պետություններից է: Միլիոնավոր մարդիկ յուրաքանչյուր շաբաթ և յուրաքանչյուր օր աղոթում են: Եվ դա անում են սեփական կամքով, այլ ոչ` պետության կողմից հետապնդումներից խոսափելու հանգամանքից դրդված: “Մեր ժողովրդավարական պետությունում երբեք ոչ ոք չի պատժվի Ղուրան ունենալու համար: Ոչ ոք մահապատժի չի ենթարկվի կրոնափոխ լինելով Իսլամ դավանելու համար: Ժողովրդավարությունը ոչ մի կրոնի և դավանանքի, այդ թվում և Իսլամի նկատմամբ սահմանափակումներ չի ճանաչում: Ժողովրդավարությունը կառավարման միակ համակարգն է, որ երաշխավորում է տարբեր դավանանքների պաշտպանությունը,” ասել է նախագահ Բուշը:

Միջին Արևելքի շատ երկրներում քաղաքականության բնույթը թելադրում է գործող իշխանություններին ընդդիմացող գործիչները ազատազրկումը: ԱՄՆ-ը մեծապես մտահոգված է տարածաշրջանում քաղբանտարկյալների մեծ թվի շուրջ: Ժամանակն է, ասել է նախահագը, որ Միջին Արևելքի պետությունները բաց թողնեն իրենց համոզմունքների հիման վրա ազատազրկվածներին և խթանեն քաղաքական երկխոսություն և քաղաքացիներին վստահել իրենց ապագան կերտել: