Քաղցկեղի անալիզի մի նոր միջոց - 2004-09-13

Անալիզի նոր եղանակով մագնիսների օգտագործմամբ առանձնացվում են առողջ բջիջները եւ որոշվում է արյան մեջ քաղցկեղային բջիջների քանակը։ Բժիշկները հնարավորություն ունեն հիվանդի արյան մեջ որոշելու քաղցկեղային բջիջների քանակը եւ բուժումը սկսելուց հետո որքան ավելի շատ են քաղցկեղի բջիջներն՝ այնքան ավելի նվազ է կյանքի տեւողությունը։ Ուումնասիրության համաձայն, քաղցկեղային փոքրաթիվ բջիջներ ունեցող կանանց կյանքի տեւողությունը երկու անգամ ավելի է, ինչպես նաեւ հնարավոր է որոշել բուժման ամենաարդյունավետ ձեւը։ Մինչեւ արյան այս անալիզը բժիշկներից սովորաբար պահանջվում էր ամիսներ, որոշելու համար, թե քաղցկեղային գոյացությունն արդյո՞ք փոքրանում է բուժումից։ Դանիել Հայեսն ուսումնասիրության հեղինակներից մեկն է։

Դանիել Հայես. "Եթե բուժումը սկսելուց 3-ից 5 շաբաթ հետո հիվանդի քաղցկեղային բջիջների քանակը դեռեւս մեծ է, ապա եզրակացությունն այն է, որ բուժումն այդքան էլ արդյունավետ չէ եւ թերեւս պետք է դադարեցվի։"

Բժիշկներն ասում են, թե քաղցկեղային բջիջները վերահսկելու միջոցով հնարավոր է ավելի արագորեն կողմնորոշվել բուժման ամենաարդյունավետ ձեւը գտնելու գործում։

Դանիել Հայես. "Այն հստակեցնում է, որ հիվանդի ընդունած բուժումն անօգուտ է եւ թերեւս ավելի արդյունավետ կլինի ընտրել բուժման մեկ այլ ձեւ։" Հետազոտողները շեշտում են, թե սա օրգանիզմում քաղցկեղի առկայությունը պարզելու անալիզ չէ։ Արյան նոր անալիզի գաղափարը հավանության է արժանացել քննադատների կողմից, սակայն նրանք նաեւ նշել են, թե քաղցկեղով հիվանդի տարիքը, քաղցկեղի գոյացության չափը, դրա ռենտգենյան նկարները եւ յուրաքանչյուր անհատի հիվանդության ախտանշանները նույնքան օգտավետ են կրծքի քաղցկեղի որոշման գործում։