ՀԱՄԱՍ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ - 2003-09-08

ՀԵՏԵՒՅԱԼԸ ԽՄԳԱԳՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾ է, ՈՐՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

Ինչպես նախագահ Ջորջ Բուշն է ասել Օգոստոսի 19ին Բաղդադում եւ Երուսաղեմում տեղի ունեցած ռմբահարումներից հետո, ահաբեկիչներն ու նրանց հովանավորները խորը ատելությամբ են տրամադրված քաղաքակիրթ աշխարհի արժեքների նկատմամբ։ Նախագահ Բուշն ասել է.

՝՝Նրանք ատում են ազատությունը, կրոնական հանդուրժողականությունը, ժողովրդավարությունը եւ կանանց իրավահավասարությունը։ Նրանք ատում են քրիստոնյաներին, հրեաներին եւ յուրաքանչյուր մահմեդականի ով չի բաժանում իրենց նեղմիտ եւ բռնի տեսլականը՝՝։

Դեռեւս ստույգ հայտնի չէ, թե ո՞վ էր Բաղդադի հարձակման պատասխանատուն։ Սակայն Երուսաեղմի ավտոբուսի ռմբահարման դեպքում պատասխանատվությունը ստանձել են Պաղեստինյան ահաբեկչական երկու խմբեր՝ Պաղեստինի Իսլամական Ջիհադը եւ Համասը։ Երկու խմբերն էլ հետապնդում են Իսրայելի ոչնչացման եւ այն ծայրահեղական մահմեդական Պաղեստինյան պետությամբ փոխարինելու նպատակ։

Աբդել Ազիզ Ռանտիսին Համասի գլխավոր ղեկավարն ու խոսնակն է։ Շատ տարիներ առաջ կատարած եւ մինչեւ օրս շարունակվող իր բանավոր եւ գրավոր հայտարարություններում նա արտահայտել է իր ատելությունը իսրայլացիների, հրեաների, չափաաորական պաղեստինցիների, ամերիկացիների եւ բոլոր նրանց հանդեպ, ովքեր չեն ընդունում Համասի այլանդակ նպատակները։ Րանտիսիի ատելությունը հրեաների նկատմամբ այնքան խորն է, որ նա կասկածի է ենթարկել բոլոր պատմաբաններին հայտի փաստերը, Նացիական Գերմանիայի օրոք, Երկրորդ Համաշխարհային Պատերազի ընթացքում Եւվրոպացի հրեաների ողջակիզումը ։

Նման ատելության լույսի տակ, ինչպես նախագահ Բուշն է ասել, բոլոր երկրները պատասխանատվություն պետք է կրեն։ Նա ասել է.

՝՝Ոչ մի երկիր չի կարող չեզոք լինել քաղաքակրթության եւ քաոսի միջեւ տարվող պայքարում։ Յուրաքանչյուր երկիր, որը գնահատում է ազատությունն եւ մարդկային կյանքի արժեքը, պետք է դատապարտի ահաբեկչությունն ու քայլերի դիմի այն սակավաթիվ անձանց դեմ, ովքեր ցանկանում են ոչնչացնել բազմաթիվ ուրիշների հույսերը՝՝։

Մենք ահաբեկչության դեմ հարձակողական դիրքերում ենք, ասել է նախագահ Բուշը։ Մենք կշարունակենք մնալ հարձակողական դիրքում։