<!-- IMAGE -->
Քարզայը եւ նրան ուղեկցող աշխատակազմի անդամները Վաշինգտոնում կհանդիպեն նախագահ Օբամայի եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Քարզայը երեքշաբթի օրը հանդիպում կունենա արտգործնախարար Հիլարի Քլինթընի, իսկ չորեքշաբթի օրը՝ նախագահ Օբամայի հետ։
Հանդիպումների քննարկման հիմնական թեմաները կլինեն կաշառակերության դեմ պայքարը, ինչպես նաեւ 9 ամյա պատերազմի հետեւանքներն ու Թալիբանի ուժերի դեմ պայքարը։
Սա նախագահ Քարզայի առաջին այցն է անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ վերջինս մեղադրել էր օտար երկրներին եւ ՄԱԿ-ին՝ Աֆղանստանի ընտրություններում արձանագրված խախտումների կազմակերպման մեջ։