Հրանտ Դինքի հիշատակին նվիրված համերգ Նյու Յորքում

<!-- IMAGE -->

Թուրք-ամերիկյան ընկերակցությունը եւ Moon and Stars նախագիծը Նյու Յորքում մայիսի 8-ին անց են կացնում բարեգործական համերգ՝ նվիրված Թուրքիայի հայկական ՝՝Ակոս՛՛ թերթի նախկին խմբագիր, 2ՕՕ7 թվականին ահաբեկչության զոհ դարձած Հրանտ Դինքի հիշատակին։


Հարվածային գործիքների հանրահայտ մասնագետ Արտո Թունջբոյաջյանի եւ թուրքական ռոքի հայտնի դեմքերից Յաշար Քուրթի, ինչպես նաեւ հայկական Armenian Navy Band խմբի կատարմամբ կհնչեն Թունջբոյաջյանի երգերը, ինչպես նաեւ համարներ նրանց թողարկած ՝՝Ընդդեմ ատելության եւ թշնամանքի՛՛ վերտառությամբ ալբոմից։


Համերգից ստացված հասույթը կհատկացվի Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամին, որի նպատակը երիտասարդ արվեստասերների համար հավասար հնարավորություններ ստեղծելն է։


Կազմված հատուկ ծրագիրը ներկայացնելու է խաղաղության եւ երկխոսության հասնելու համար Դինքի անցած ուղին եւ քարոզելու Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջեւ փոխըմբնման կարեւորությունը։


Համերգը տեղի կունենա Նյու Յորքի Հանթըր քոլեջի Kaye Playhouse համերգասրահում։