ԱՄՆ-ի մայաքաղաքում կանեփը կարելի է օգտագործել բժշկական նպատակներով

<!-- IMAGE -->


ԱՄՆ-ի մայրաքաղաքի 13 անդամներ ընդգրկող խորհուրդը ընդունել է, կանեփը բժշկական նպատակներով օգտագործումը։



Այս օրինագծի համաձայն, որոշ խրոնիկական հիվանդություններով, ինչպես նաեւ քաղցքեղով եւ ՁԻԱՀ-ով տառապող հիվանդները կարող են օգտագործել կանեփ՝ բժշկի նշանակման դեպքում։
Կանեփի օգտագործումը սահմանափակ կլինի, եւ կտրամադրվի բաշխման կենտրոններում։

Մայրաքաղաք Վաշինգտոնի քաղաքապետ Ադրիան Ֆենթին կստորագրի օրենքի նախագիծը քաղաքի խորհրդի հաստատմամբ հինգշաբթի օրը, որից հետո այն Կոնգրեսին կներկայացվի։
30 օրվա ընթացքում քննարկվելուց հետո այն կարող է օրենք դառնալ։