Թուրքիայի արտգործնախարարը Օքսֆորդում, փոխարտգործնախարարը՝ Երուսաղեմում

<!-- IMAGE -->

Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով, Թուրքիան ներդրումներ է կատարում միջազգային բեմահարթակում։
Օքսֆորդի Սրբ. Էնթընի քոլեջում հանդես գալով՝ Ահմեդ Դավութօղլուն, քաղաքական մի շարք հարցերի վրա կենտրոնանալուց բացի, անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ սահմանը բացելու խնդրին ու ասել. ՝՝Մենք ուզում ենք բացել սահմանը Հայաստանի հետ, քանի որ ուզում ենք լիակատար ինտեգրացում հարեւանների հետ՛՛։ Սակայն արտգործնախարարը նաեւ շեշտել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը բավարար չի լինի, եթե չբացվի հայ-ադրբեջանական սահմանը։

Նա անդրադաձել է նաեւ թուրք-իսրայելյան հարաբերություններին, նշել, որ Թուրքիայի տարածքն ՝՝ապահով գոտի՛՛ է հրեաների համար։ Ինչ վերաբերում է անցյալ տարվա հոկտեմբերին Իսրայելին համատեղ ռազմախաղերից զրկելու փաստին, Դավութօղլուն ասել է, թե ՝՝Մենք չենք կարող հանդուրժել այն, ինչ տեղի է ունենում Գազայի գոտում ու եթե ռազմական լարվածությունը շարունակվի տարածաշրջանում, այլեւս նման ռազմախաղեր չենք անցկացնի՛՛։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Թուքիայի փոխարտգործնախարար
Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երուսաղեմում հանդիպում է ունեցել Իսրայելի իր պաշտոնակից Յոսսի Գալի հետ։ ՝՝Զաման՛՛ օրաթերթը նշում է, որ այս հանդիպումը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունն իր օրակարգում դնելու Իսրայելի խորհրդարանի կողմից որոշում ընդունելուց հետո։