Լրացավ Վիետնամի պատերազմում Կոմունիստական հաղթանակի 35-րդ տարին

<!-- IMAGE -->

Լրացավ Վիետնամի պատերազմում Կոմունիստական հաղթանակի 35-րդ տարին։ Այս օրը Վիետնամի Հո Շի Մին, անցյալում՝ Սայգոն քաղաքում նշվեց շքերթներով։

Տոնակատարությանը մասնակցում էին Վիետնամի նախագահ Նգույեն Մինհ Թրիեթը, ինչպես նաեւ Կուբայից, Ռուսաստանից, Կամբոջիայից եւ Լաոսից ժամանած պատվարժան հյուրեր։


Տոնակատարությունը նշում էր 1975 թվականի ապրիլի 30 –ը, երբ Հյուսիսային վիետնամցիները, ներխուժելով Սայգոն քաղաք, գահնկեց արեցին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Հարավային Վիետնամի կառավարությանն ու նախագահին։


Սայգոնի նվաճումը պաշտոնապես ավարտ դրեց Վիետնամի պատերազմին, որի արդյունքում զոհվել էին 3 մլն վիետնամցի զինվորներ եւ անմեղ բնակիչներ, 58,000 ամերիկացիներ։